Ինչու է որոշվել Նաղդալյանին փոխարինել Աճեմյանով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամները ոգեւորված շնորհավորում էին պատվիրակության նոր անդամ Կարինե Աճեմյանին, որն օրերս ԱԺ խորհրդի որոշմամբ պետք է փոխարինի նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին։

Այս փոփոխության հարցը հասունացել էր ավելի վաղ, քանի որ նա եւ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը լեզու չէին գտնում, եւ, ըստ որոշ լուրերի, Նաղդալյանն ամեն ինչ արել է աշխատանքները տապալելու համար, ինչը զեկուցվել է նախագահական, եւ այնտեղ որոշում է կայացվել Նաղդալյանին փոխարինել Աճեմյանով։

Ի դեպ, հունվարի 22-26-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ է ունենալու նաեւ Սերժ Սարգսյանը: Մինչ այդ նա լինելու է Փարիզում, հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս