![](/banners/BeFunky-design.jpg)
Շարմազանովը «կատարյալ հիմարություն» է որակում ԱԺ նախագահի թեկնածու դառնալու համար իր պայքարելու մասին լուրերը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/sharmaz.jpg)
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատարյալ հիմարություն է որակում մամուլում տարածված այն լուրերը, թե իբր ինքը ջանք չի խնայել ապրիլից հետո ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու դառնալու համար: Այս գնահատականը Շարմազանովը հնչեցրեց «Արﬔնպրես»-ի հետ զրույցում:
«Այդ մասին հրապարկումը կատարյալ հիմարություն է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս ընթացքում ջանք չի խնայում ապրիլից հետո ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու դառնալու համար