«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել Աֆղան Մուխտարլըին
«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը անդրադարձել է Ադրբեջանում հունվարի 12-ին 6 տարվա ազատազրկման ենթարկված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի գործին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ինստիտուտը Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունն ու դատապարտումը բնութագրել է որպես քաղաքական մոտիվներով կատարված քայլ և Ադրբեջանի իշխանություններից պահանջել անհապաղ ազատ արձակել լրագրողին: