Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտն առաջին անգամ մարդուց առաջ է անցել ընթերցվածի ըմբռնման թեստում

Չինաստանի Alibaba Group ինտերնետ-հսկան մշակել է արհեստական ինտելեկտի մոդել, որը մարդուց ավելի հաջող է կարողացել հաղթահարել ընթերցված նյութի ըմբռնման թեստը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ թեստը, որը մշակել է Ստենֆորդի համալսարանը (ԱՄՆ), ընթերցվածը հասկանալու մեքենայի ունակությունների գնահատման առավել հեղինակավոր եղանակներից մեկն է: Այն ներառում է ավելի քան 100 հազար հարց, որոնք հիմնված են «Վիկիպեդիա» առցանց-հանրագիտարանի 500 հոդվածների վրա: Թեստն օգնում Է որոշելու, թե մեքենաներն ունակ են արդյոք մշակելու մեծ զանգվածի տեղեկատվություն եւ տալու տրված հարցերի ճիշտ պատասխաններ:

Հետազոտության արդյունքներով՝ արհեստական ինտելեկտի ցուցանիշը կազմել է 82,4, իսկ դրա հետ մրցող մարդկանց արդյունքը եղել է 82,3-ի նշագծին: Alibaba-ում հայտարարել են, որ սա առաջին դեպքն է, երբ մեքենան կարողացել է մարդուց առաջ անցնել նման ստուգման ժամանակ: Դա անել հաջողվել է նաեւ Միացյալ Նահանգների Microsoft ընկերության մշակած արհեստական ինտելեկտին: Միենույն թեստում դրա արդյունքը կազմել է 82,7, սակայն թեստավորման արդյունքներն ամփոփվել են մեկ օր ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս