Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիները փոխադարձ այցելությունների համար այլևս վիզայի կարիք չեն ունենա

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագիծը բավականաչափ ստանդարտ է, նախատեսում է երկու պետությունների քաղաքացիների համար առանց վիզաների մուտք տվյալ երկրներ: Նա նշեց, որ ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ Հայաստանն ունի նմանատիպ երկկողմանի համաձայնագիր: Դեռևս նման համաձայնագիր չունենք միայն Ուզբեկստանի և Ղրղըզստանի հետ, որոնք նույնպես նախատեսվում են:

Տեսանյութեր

Լրահոս