70-ից ավելի մարդ է տուժել Ինդոնեզիայի բորսայում առաստաղի փլվելու հետևանքով
Ջակարտայում առնվազն 72 մարդ է տուժել ֆոնդային բորսայի շենքում առաստաղի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Փլուզումը տեղի է ունեցել բորսայում աշխատանքային ընդմիջման ժամանակ, շենքից տարհանում է կատարվել: Միջադեպի ժամանակ շենքում գտնվում էին ուսանողներ: Ընդմիջումից հետո բորսայի առեւտրաշրջանը վերսկսվել է սահմանված ժամին:
Ջակարտայի բորսայի շենքերի համալիրը բաղկացած է 32-հարկանի երկու բարձրահարկերից. փլուզումը տեղի է ունեցել երկրորդ շենքում, որը կառուցվել է 1998 թվականին: Շենքում նաեւ գտնվում է Համաշխարհային բանկի տեղական մասնաճյուղը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
School group from Sumatra fall as Jakarta Stock Exchange mezzanine collapses pic.twitter.com/f0OPPzJyDA
— Adam Harvey (@adharves) 15 января 2018 г.