Բաժիններ՝

Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-19-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 9.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.60C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս