Բաժիններ՝

Պուտինը նախընտրական շրջանում սոցցանցերում պաշտոնական էջեր չի ունենա

Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում սոցցանցերում պաշտոնական էջեր չի ունենա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը:

Նա հայտնել է, որ ողջ տեղեկատվությունը տեղադրվելու է միայն նախընտրական շտաբի պաշտոնական կայքում: Իսկ սոցիալական ցանցերում ողջ աշխատանքը տանելու են կամավորները և Պուտինի կողմնակիցները:

ՌԴ նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2018 թվականի մարտի 18-ին: Նախընտրական պայքարը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս