Կալիֆորնիայում հորդառատ անձրևները 18 մարդու կյանք են խլել
Կալիֆորնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով մահացել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վիրավորվել է 28 մարդ:
Վերջին տվյալներով՝ նահանգի հինգ բնակիչներ շարունակում են անհետ կորած մնալ:
Կարլիֆորնիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները բնակելի շատ թաղամասեր լցրել են կեղտով, քարերով և կոտրված ծառերով:
Փրկարարները շարունակում են տուժածների և կորածների որոնողական աշխատանքները: Փրկարարաորոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 50 փրկարար, տասնյակ շներ: Տուժած շրջաններից բնակիչների տարհանումն իրականացվում է ուղղաթիռներով: