Բաժիններ՝

ԱՄՆ-ի կոնգրեսականները հավանություն տվեցին արտասահմանում լրտեսության ծրագրի երկարաձգմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 11-ին քվեարկել է այլ պետությունների՝ ահաբեկչության մեջ կասկածվող բնակիչների հեռախոսազրույցների գաղտնալսում եւ էլեկտրոնային նամակագրության որսում իրականացնող ծրագրի գործողության ժամկետը վեց տարով երկարաձգելու օգտին։

Դրա բուն գոյությունն արդեն առաջին անգամը չէ, որ վեճեր է հարուցում ոչ միայն հենց Միացյալ Նահանգներում, այլեւ աշխարհի այլ երկրներում:

Քվեարկությունն անցել է ավելի շուտ ըստ կուսակցական պատկանելության: Երկարաձգման օրինագծին մեծավ մասամբ հավանություն են տվել հանրապետականները՝ 256 կոնգրեսական, դրա դեմ հանդես է եկել պալատի 164 անդամ՝ առավելապես դեմոկրատները:

Այժմ այն կներկայացվի ԱՄՆ-ի Սենատի քննարկմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս