Բաժիններ՝

Կալիֆոռնիայի Մոնթեսիթո քաղաքից տասը հազար մարդու են տարահանում սելավների պատճառով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարայի օկրուգի իշխանությունները հունվարի 11-ի երեկոյան պարտադիր տարահանում են հայտարարել Մոնթեսիթո քաղաքի բնակիչների համար՝ տեղատարափ անձրեւների հարուցած սելավային հոսքերի եւ հեղեղումների պատճառով: Այդ մասին հաղորդվում է օկրուգի էջում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Հարկադրական տարահանման նոր որոշում է հայտարարված Մոնթեսիթոյի համար»,- ասված է մամուլի տեղեկագրում: Ինչպես հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով օկրուգի հրշեջ ծառայության ղեկավարին, տարահանումը կվերաբերի Մոնթեսիթոյի մեծ մասին: Նա հավելել է, որ կտարահանվի շուրջ10 հազար մարդ: Ավելի վաղ օկրուգի իշխանությունները հավաստել են տեղի 17 բնակիչների մահը, ութ մարդ մնում է անհայտ կորած, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս