Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը Մեծ Բրիտանիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկում է փետրվարին պլանավորված իր այցը Մեծ Բրիտանիա: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Լոնդոն իմ ուղեւորությունը չեղարկելու պատճառն այն է, որ ես չեմ պաշտպանում Լոնդոնի լավագույն դեսպանատներից մեկը գրոշների դիմաց վաճառելու Օբամայի վարչակազմի որոշումը, որպեսզի այնուհետեւ 1,2 մլրդ դոլարով նորը կառուցենք հեռավոր շրջանում: Դա վատ գործարք է: Ես չեմ պատրաստվում կտրել ժապավենը (դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի բացման արարողության ժամանակ)»,- գրել է Թրամփը։

Daily Mail թերթի տեղեկությունների համաձայն, որը հղում է անում կառավարական աղբյուրների, պլանավորվում էր, որ Թրամփը Լոնդոն աշխատանքային այցի շրջանակներում կմասնակցի ԱՄՆ-ի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, ինչպես նաեւ փետրվարի 26-ին եւ 27-ին բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այժմ, ինչպես նշվում է, Լոնդոնում ամերիկյան դեսպանատունը կբացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս