Բաժիններ՝

Ճապոնիայում ձյան տակ մնացած գնացքի հարյուրավոր ուղևորներ գիշերն անցկացրել են վագոններում

Նիիգատա քաղաքից Նագաոկու մեկնող եւ սաստիկ ձյան պատճառով ճանապարհին մնացած գնացքի մի քանի հարյուր ուղեւորներ լույս հունվարի 12-ի ամբողջ գիշերն անցկացրել են վագոններում:

Առավոտվա դեմ նրանք դեռ մնում էին ձյան տակ: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը: Այդ գնացքը միակը չէ, որ կանգնած է մնացել հունվարի լույս 12-ի գիշերը տեղացած ձյան պատճառով:

Ճապոնիայի արեւմտյան մասում եւ ճապոնական ծովի ափին ձյան սաստիկ տեղումները շատ վայրերում տրանսպորտային կոլապսի են հանգեցրել: Նիիգատայի պրեֆեկտուրայում եւ Ճապոնական ծովի ափի այլ շրջաններում տեղումների քանակը մի քանի անգամ գերազանցում է տարեկան նորման: Առանձին վայրերում տեղացել է ավելի քան մեկ մետր ձյուն, իսկ ձյան ծածկույթը բարձրացել է մինչեւ 2,5 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս