Ճըվճվ Ավոյի որդին ընդունել է, որ BMW X6-ի ղեկին ինքն է եղել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ hունվարի 8-ի ողբերգական ավտովթարի մասնակից Ճըվճվ Ավոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, հարցաքննության ժամանակ ընդունել է, որ BMW X6-ի ղեկին ինքն է եղել: Նա, սակայն, դեպքի վերաբերյալ այլ ցուցմունքներ չի տվել:

Թերթը հիշեցրել է, որ Վարդանյանը կալանավորվել է երեկ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս