ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան ԼՂ հարցում աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով իր նախագահության առաջնահերթությունները և ծրագիրը:

«Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ գտնելու վերջնական համաձայնեցված լուծում այս հակամարտության համար»,- ասել է նա:

Ալֆանոն ընդգծել է, որ իրենց վերաբերմունքը նույնն է մնալու ձգձգված հակամարտությունների վերաբերյալ և որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության օրոք իրենք մշտապես այս հարցերը պահելու են իրենց ուշադրության կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031