Հունաստանի իրավապահները կանգնեցրել են Թուրքիայում բեռնված և Լիբիա մեկնող նավը
Հունաստանի իրավապահ մարմինները Կրետե կղզու մոտակայքում կանգնեցրել են դեպի Լիբիա մեկնող նավը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Reuters-ի փոխանցմամբ` նավը բեռնված է եղել պայթուցիկ նյութերով, որոնք օգտագործվում են ռումբեր պատրաստելու համար:
Նավը բեռնվել է Թուրքիայի Մերսինի և Իսքենդերունի նավահանգիստներում և պատկանում է Տանզանիային:
Հունական անվտանգությունը տեղեկատվություն է ստացել, որ նավը տեղափոխում է ամոնիումի նիտրատ և 11 հեղուկ գազով լցված տարողություններ:
Նավի ողջ անձնակազմը Հունաստանի իրավապահ մարմինների կողմից կալանվել է: