Ձյուն է գալու. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, հունվարի 12-ի գիշերը, հունվարի 14-ի ցերեկը, հունվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, հունվարի 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի գիշերը կբարձրանա 3-4, հունվարի 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 11-ին՝ երեկոյան ժամերին, հունվարի 12-ի գիշերը, հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.50C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.70C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.10C