Թոխմախի Մհերի տղան արտագաղթել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թոխմախի Մհերի տղան՝ Դավիթ Սեդրակյանը արտագաղթեց Ամերիկա: Մհեր Սեդրակյանն իր որդու համար ապագա չտեսավ Հայաստանում:

Նշենք, որ Դավիթը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմի նախագահի տեղակալն էր: Դրանից առաջ Էրեբունի համայնքի ղեկավարի տեղակալն էր: 2013–ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:

Ավարտել է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ուսանել Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքական գիտությունների դպրոցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031