«Եթե չլիներ իմ ընտանիքը՝ ես չէի տեղափոխվի «Բարսելոնա»». Կոուտինիո
Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինիոն պատմել է կատալոնական ակումբ տեղափոխության մասին:
«Եթե չլիներ իմ ընտանիքը՝ ես չէի տեղափոխվի «Բարսելոնա»: Ներկայացման ժամանակ ես տեսա, որ նրանք շատ երջանիկ էին: Երբ ինձ տվեցին ակումբի մարզաշապիկը, նրանք ցնծում էին: Նրանք շատ կարևոր են ինձ համար:
Ֆուտբոլն ինձ համար ամենից կարևորն է: Ֆուտբոլի շնորհիվ ես հիմա կարող եմ ապրել ապահով երկրում և օգնել իմ ընտանիքին, ինչն ինձ համար ամենից կարևորն է:
Ես ապրել եմ Բարսելոնայում գրեթե 5 ամիս: Այն ժամանակ ես խաղում էի «Էսպանյոլում»: Սա հրաշալի քաղաք է:
Ես շատ ուրախ եմ կրկին Սուարեսի հետ խաղալու համար: Մենք լավ ընկերներ ենք: Ես լավ խոսում եմ իսպաներեն և հասկանում եմ իսպաներեն Սուարեսի շնորհիվ»,- ասել է Կոուտինիոն:
Սիրարփի Աղաբաբյան