Բաժիններ՝

Փոթիի նավահանգիստը երկրորդ օրն է՝ փակ է փոթորկի պատճառով

Վրաստանի Փոթիի նավահանգիստը հունվարի 9-ից փակ է փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրի սեւծովյան ափին: Դրա ուժգնությունը հասնում է 5 բալի: Այդ մասին Sputnik-ին հայտնել է նավահանգստի կապիտան Վախթանգ Թավբերիձեն:

«Սեւ ծովում փոթորիկը հասնում է 4-5 բալի: Ուստի առայժմ նավագնացությունը դադարեցված է: Նավահանգիստը փակվել է երեկ ժամը 14:00-ին»,-ասել է Թավբերիձեն: Վրաստանի տարածքում եղանակը կտրուկ վատացել է հունվարի 9-ին: Երկրի շրջանների մեծ մասում գրանցվել են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Քամու ուժգնությունը տեղ-տեղ գերազանցում է վայրկյանում 30 մետրը: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ եղանակը համեմատաբար կբարելավվի հունվարի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս