Բաժիններ՝

Կատալոնիայի հանրապետականները համաձայնել են, որ Պուչդեմոնը ստանձնի տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը համաձայնության է եկել «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության հետ, որ դեկտեմբերի 21-ի խորհրդարանական ընտրություններից հետո կփորձի ստանձնել տարածաշրջանի ղեկավարի իր պաշտոնը: Այդ մասին հայտնել է La Razon թերթը:

Նրա տեղեկատվությամբ՝ Պուչդեմոնը հունվարի 9-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել «Կատալոնիայի ձախ հանրապետականների» գլխավոր քարտուղար Մարթա Ռովիրայի հետ: Ինքնավար մարզի նախկին ղեկավարը, որին Իսպանիայի դատախազությունը մեղադրում է խռովության եւ վատնումների մեջ, դիտարկում է պաշտոնը հեռակառավարմամբ կամ իր շահերը ներկայացնող երրորդ անձի օգնությամբ ստանձնելու հնարավորությունը:

Պուչդեմոնը վերջին ամիսներին գտնվում է Բելգիայում, քանի որ Իսպանիայում նրա ձերբակալման օրդեր է տրված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս