Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, հունվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 11-ին՝ երեկոյան ժամերին, հունվարի 12-ի գիշերը, հունվարի 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-15-ը սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.60C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.80C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.50C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս