Ֆիլիպե Կոուտինիոյին գնելուց հետո «Բարսելոնան» այլևս գումար չունի
Կատալոնիայում ծանր է գումարի հարցը:
120 մլն եվրոն, որը «Բարսելոնան» ծախսեց Ֆիլիպե Կոուտինիոյի տեղափոխության համար, դատարկեց կատալոնական ակումբի գանձարանը: Ներառյալ բրազիլացու տրանսֆերը՝ կատալոնացիներն այս մրցաշրջանում ծախսել են 312 մլն եվրո Դեմբելեի (105 մլն), Պաուլինոյի (4), Սեմեդուի (30.5), Դեուլոֆեուի (12) և Մարլոնի (5) տեղափոխությունների վրա: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մոտ ժամանակներս այդ թիվը կաճի ևս 12 մլն եվրոյով՝ բրազիլացի պաշտպան Իերի Մինայի տրանսֆերը կատարելուց հետո:
Չնայած ՊՍԺ-ին 222 մլն եվրոյով Նեյմարի վաճառքին՝ ակումբի պարտքը վերջին տարում աճել է մինչև 300 մլն եվրո: Ակումբի կողմից նոր հովանավորներ գտնելը դժվարանում է՝ Կատալոնիայում տիրող բարդ քաղաքական դրության պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը