Բաժիններ՝

2017 թվականը՝ բնական աղետների տարի

2017-ին Հարվի փոթորիկը Թեքսասի Հյուսթոն քաղաքը մի քանի օրով լճի վերածեց՝ հասցնելով 125 միլիարդ դոլարի վնաս: Իռմա եւ Մարիա փոթորիկներն էլ հարվածեցին Ֆլորիդային եւ Պուերտո Ռիկոյին՝ հասցնելով 140 միլիարդ դոլարի վնաս եւ դարձնելով 2017-ը առավել փոթորկաբեր տարին, ասում է ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային գործակալության ներկայացուցիչ Ադամ Սմիթը.

«Անցած տարին արձանագրեց նաեւ անտառային հրդեհներից պատմության մեջ առավել մեծ վնասները՝ 18 միլիարդ դոլար»:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ 2017-ին ԱՄՆ-ի հինգ նահանգներում գրանցվել է պատմության մեջ առավել տաք ջերմաստիճանը: Չնայած օդերեւութաբանների զեկույցում ուղղակի շրջակա միջավայրի փոփոխության մասին չի խոսվում, այնուամենայնիվ, գործակալության վերլուծաբան Դեկե Արնտն ընդգծում է՝ ջերմաստիճանը բարձրանում է.

«Դա առաջացնում է ջերմության հետ կապված աղետների աննախադեպ աճ: Հորդառատ անձրեւներն է՛լ ավելի հորդառատ են դառնում՝ վերածվելով իրապես աղետալի տեղումների»:

Հարվի փոթորիկն աղետների հետ միասին իր հետ էր բերել սակայն մեկ դրական բան. դրա հետեւանքով ԱՄՆ-ի հյուսիսում նախատեսված աղետալի երաշտը չիրականացավ եւ 2017-ը դարձավ նաեւ աշխարհի պատմության մեջ առավել խոնավ տարիներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս