Բաժիններ՝

Թուրքիայում Իրանի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են ԱԳՆ

Թուրքիայում Իրանի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սիրիայի Իդլիբ շրջանում ստեղծված իրադրության հետ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից դիվանագետներին հայտնել են, որ Սիրիայի կառավարական ուժերը խախտել են անվտանգության ռեժիմն Իդլիբում, ինչը հակասում է սիրիական հակամարտության կարգավորման հարցում երեք երաշխավորների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությանը:

Իդլիբում հունվարի 8-ին հրթիռային հարձակում էր իրականացվել թուրքական զինված ուժերին պատկանող ավտոշարասյան վրա: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման հեղինակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս