Կալիֆոռնիայում առնվազն 13 մարդ է զոհվել սողանքներից ու հեղեղումներից
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում հունվարի 9-ին առնվազն 13 մարդ է զոհվել սողանքների ու հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սանտա Բարբարայի օկրուգի ոստիկանության ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ զոհվածների թիվը կարող է ավելանալ:
Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել էր Մոնթեսիթո քաղաքում հինգ զոհվածների մասին, որտեղ սողանքների հետեւանքով մի քանի տուն է ավերվել, մի քանի բնակիչներ անհայտ կորած էին համարվում:
Հունվարի 8-ից Հարավային Կալիֆոռնիայում տեղատարափներ են, նահանգի մի քանի շրջանների բնակիչներ տարհանվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: