«Twitter–ում ՀՀ պաշտպանության նախարարի անունով կեղծ էջ է բացվել». Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով Թվիթերում կեղծ էջ է բացվել @vigensargsyann հեշթեգով:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարգելիներս կա նման կեղծ էջ, պետք է ամեն ինչ անել, որ այս էջը փակվի»,-գրել է Հովհաննիսյանը: