Կալիֆոռնիայում ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել վերահաս տեղատարափների պատճառով
Հարավային Կալիֆոռնիայի շուրջ 21 հազար բնակիչներ են տարհանվել վերահաս տեղատարափների պատճառով, որոնք սպառնում են սելավահոսքերով ու հեղեղումներով: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Անցալ տարվա վերջին այդ շրջանում մոլեգնել են հզոր հրդեհները: Կրակի տարածմանը նպաստում էին չորս եղանակը եւ սաստիկ քամիները: Ընդամենը նահանգի տարածքում մոլեգնել է վեց հրդեհ, որոնցից ամենախոշորը դարձավ «Թոմասը»:
Սանտա Բարբարայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Ռոբերտ Լեւինը հորդորել է բլրալանջերին գտնվող հարեւան Սամեռլենդի, Քարփինթերիի եւ Մոնթեսիթոյի բնակիչներին՝ տեղական ժամանակով մինչեւ կեսօր հեռանալ իրենց տներից:
«Առվակները, որոնք սովորաբար ցամաքած էին, կվերածվեն ցեխի ու բեկորների, մեծ քարերի ու ծառերի հորդահոս գետերի: Դրանք կարող են մեծ վնաս պատճառել: Դրանք կավերեն ճանապարհներն ու տները»,-բացատրել է նա:
Առատ անձրեւներ են սպասվում նաեւ Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային մասում, դրանք կգան Ալյասկայի ծոցի տարածքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: