Բաժիններ՝

Լեհաստանի նախագահը պաշտոնաթող է արել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարչապետ Մատեուշ Մորավեցկու առաջարկությամբ պաշտոնաթող է արել մի քանի նախարարների, որոնց թվում են՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Անտոնի Մաչերեւիչը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Այդ մասին հայտնել է ТВН24 լեհական հեռուստաալիքը: Բացի այդ, պաշտոններից զրկվել են շրջակա միջավայրի պահպանության գործերի, առողջապահության եւ թվային տեխնոլոգիաների նախարարները:

Լեհաստանի ԱԳ նախարարությունը կգլխավորի Յացեկ Չապուտովիչը, իսկ ազգային պաշտպանության նախարարությունը՝ Մարիուշ Բլաշչակը, որն իր հերթին կթողնի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը: Նրան Լեհաստանի ՆԳ նախարարի պաշտոնում փոխարինելու կգա Յոահիմ Բրուձինսկին:

Լեհաստանի կառավարության ղեկավար Մորավեցկին կթողնի Լեհաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը, այդ նախարարությունը կգլխավորի Թերեզա Չերվինսկայան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս