Գերմանիայում կայացել է սուրբծննդյան տոնածառերի նետման առաջնությունը
Գերմանիայի Վայդենթալ քաղաքում տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառերի նետման ավանդական ամենամյա առաջնությունը։
Առաջնության մասնակիցներն ուժերը չափել են երեք մրցակարգում. «նիզակի նետում», «մուրճի նետում» եւ «նետում բարձրություն»՝ որպես մարզագործիքներ օգտագործելով իրենց ժամկետը ծառայած սուրբծննդյան եղեւնիները: Վայդենթալում այս մրցաշարն անցկացվում է արդեն 12 տարի: