Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շուրջ 200 մարդ է տուժել գնացքների բախումից

Հունվարի 9-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Ջերմիսթոն բնակավայրի մերձակայքում, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ խոշորագույն քաղաքից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է eNCA հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկությունների, վնասվածքներ է ստացել շուրջ 200 մարդ: Բժիշկները պատահարի վայրում օգնություն են ցուցաբերում տուժածներին: Times հարավաֆրիկյան թերթի տվյալների համաձայն, երկաթուղային շարժակազմերից մեկը գտնվում էր անշարժ վիճակում՝ սպասելով ճանապարհը շարունակելու թույլտվության, երբ ետեւից նրան հարվածել է մեկ այլ գնացք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031