Բաժիններ՝

Գիտնականները կարողացել են չափել օվկիանոսի ջերմաստիճանը հազարավոր տարիների ընթացքում

Փորձագետների միջազգային խումբը՝ Բեռնի համալսարանի եւ Նյութագիտության ֆեդերալ գիտահետազոտական լաբորատորիայի (EMPA) մասնագետների մասնակցությամբ, Անտարկտիկայի սառույցներում օդի պղպջակներով չափել են օվկիանոսի ջերմաստիճանը հազարավոր տաիների ընթացքում։

Ինչպես իր կայքում նշել է Բեռնի համալսարանը, կլիմայի տաքանալու պայմաններում օվկիանոսները մոտավորապես 90 տոկոս լրացուցիչ տաքություն են կլանում: «Դա նշանակում է, որ ծովերի միջին ջերմաստիճանը կարող է մեզ շատ բան պատմել մեր կլիմայի վիճակի մասին՝ ինչպես այսօր, այնպես էլ անցյալում»,- արձանագրում են փորձագետները: Ըստ որում արդյունքները կախված են վայրից, սեզոնից եւ ծովի խորությունից:

Օդի պղպջակներում իներտ գազերի պարունակության հետազոտման վրա հիմնված նոր եղանակը, պղպջակներ, որոնք «սառել-դարձել» են անտարկտիկական սառույց, Բեռնի համալսարանում եւ EMPA-ում գնահատում են որպես «շատ ճշգրիտ չափման մեթոդ վերջին 24 հազար տարվա ընթացքում օվկիանոսի ջերմաստիճանի որոշման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031