Բաժիններ՝

Ֆրանսիայի վարչապետի զարմիկին դանակահարել են Իսրայելի առողջարանում. «Եդիոտ ահրոնոտ»

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի զարմիկը դանակահարվել է Կարմիր ծովի ափամերձ իսրայելական Էյլաթ առողջարանային քաղաքում: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է «Եդիոտ ահրոնոտ» թերթը։

Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի վարչապետի 25-ամյա ազգականը հարձակման է ենթարկվել հունվարի 3-ին ընկերների հետ զբոսնելու ժամանակ: Ոստիկանները, որոնք պարեկում էին ափամերձ քաղաքի՝ հետիոտների համար նախատեսված գոտում, նկատել են դանակահարված երեք երիտասարդ ֆրանսիացի զբոսաշրջիկների, որոնք ընկած էին գետնին:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը դուրս են գրվել հունվարի 4-ի առավոտյան, իսկ հունվարի 5-ին բոլոր երեքն էլ վերադարձել են Ֆրանսիա: Իսրայելի ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել: Նրա տվյալներով՝ ֆրանսիացի զբոսաշրջիկների վրա հարձակվել են մի քանի տղամարդիկ, դատելով ըստ ամենայնի՝ իսրայելացիներ, որոնք միջադեպից անմիջապես հետո թաքնվել են: Թերթը նշում է, որ այս գործով դեռ ձերբակալություններ չեն եղել, եւ այն ամենը, ինչն իր տրամադրության տակ ունի ոստիկանությունը, միայն տուժածների ցուցմունքներն են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս