Ստամբուլում կրկին ահաբեկչություն նախապատրաստող խումբ է ձերբակալվել
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցների կողմից 8 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 անձ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչություն ծրագրելու և նախապատրաստելու մեջ:
Կասկածյալների կացարաններում իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 2 ատրճանակ, 1 ինքնաձիգ, մեծ թվով փամփուշտ և ահաբեկչության կազմակերպման վերաբերյալ էլեկտրոնային նյութեր:
Նախնական տվյալների համաձայն` ձերբակալվածները ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներ են:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայի տարածքում և մինչ օրս այստեղ իրականացրել է մոտ 15 հարձակում, բազմաթիվ հարձակումներ էլ նախապես կանխվել էին։