Գերմանիայի արտգործնախարարը իր տանը Չավուշօղլուին թուրքական թեյ է հյուրասիրում

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք  Ջեմ Օզդեմիրը դատապարտել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելի և նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած հանդիպումը:

Երկու արտգործնախարների հանդիպումը կայացել է Զիգմար Գաբրիելի տանը և թուրքական լրատվամիջոցիների պնդմամբ՝ անցել էր դրական մթնոլորտում:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է լուսանկար, որտեղ Գերմանիայի արտգործնախարարը իր տանը իր իսկ ձեռքով Չավուշօղլուին թուրքական թեյ է հյուրասիրում: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ այդ  քայլը կարևոր ժեստ է թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման համար:

Մինչդեռ Օզդեմիրը կոչ է արել Գերմանիայի իշխանություններին շարունակել տնտեսական և քաղաքական ճնշումները թուրքական իշխանությունների վրա:

Թուրքական կայքը Օզդեմիրին որակել է որպես Թուրքիայի «թշնամի» և հավելել է, որ նա ամեն կերպ վնասում է թուրք-գերմանական հարաբերություններին:

Հիշեցնենք, որ Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, եղել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության նախաձեռնողը և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս