Քրեակատարողական հիմնարկներում մահացել է 17 մարդ, 2-ը ինքնասպան են եղել
2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը։
Այսպես՝ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17: Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ (7 դեպք) նվազել է նաև ինքնասպանությունների թիվը: 2017թ. գրանցվել է ինքնասպանության 2 դեպք:
Ստորև ներկայացվում է վիճակագրական տվյալների աղյուսակային պատկերը՝ ըստ տարիների՝