«Նեյմարի դարաշրջանը կտևի 3-4 տարի, հետո կգա Մբապեի ժամանակը» Խավի
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին կիսվել է մտքերով այն մասին, թե ով կլինի դոմինանտ համաշխարհային ֆուտբոլում խաղացողների մեջ՝ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դարաշրջանի ավարտից հետո:
«Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանից հետո կանցնի որոշ ժամանակ, իսկ հետո կսկսվի Նեյմարի դարաշրջանը, որը կտևի 3-4 տարի: Դրանից հետո կգա Մբապեի ժամանակը: Նա խելահեղ պոտենցիալ ունի և նա ընդամենը 19 տարեկան է: Նա հրեշ է: Կարծում եմ՝ տաղանդը ֆիզիկական առավելություններից ավելի կարևոր է:
Մբապեն ավելի շատ «ֆիզիկա» ունի, քան տաղանդ, իսկ Նեյմարի մոտ ամեն ինչ հավասար է, ինչպես և Մեսսիի մոտ: Խաղացողները, որոնք իսկապես շնորհալի էին, ունեին և տաղանդ և «ֆիզիկա». Մարադոնան, Պելեն, Ռոնալդոն, Մեսսին, Նեյմարը: Մբապեն նույնպես տաղանդ ունի: Ես տեսնում եմ նրա նմանությունը Թիերի Անրիի հետ»,- Խավիին է մեջբերում El Pais-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը