«2013 թվականին ինձանից գողացան «Ոսկե գնդակը»». Ֆրանկ Ռիբերի
Ֆրանսիացին ոչինչ չի մոռացել և ոչ ոքի չի ներել: «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նախկինի նման ցավ է զգում 2013 թվականին իրեն չհանձնված «Ոսկե գնդակի» կապակցությամբ:
«Ես զգում էի, որ ինձանից գողացան մրցանակը: Դա անհավանական էր: Ես նվաճել էի բոլոր տիտղոսները: Դրանից ավելի հնարավոր չէր անել: Դա անարդարացի էր: Իմ որոշ համաերկրացիներ իմ կողմն էին, բայց իմ երկիրը, ընդհանուր առմամբ, ինձ չաջակցեց: Ես սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես էին ֆրանսիացիներն ասում, որ մրցանակը պետք է տրվի Կրիշտիանուին: Պորտուգալացիներից ինչ-որ մեկն ուզեցե՞լ է տալ «Ոսկե գնդակը» Ռիբերիին կամ Մեսսիին: Իհա՛րկե ոչ»,- ասել է Ռիբերին Canal Football Club-ին տված հարցազրույցում:
2013 թվականին Ռիբերին օգնեց «Բավարիային» կատարել ոսկե թրեբլ, բայց «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում գրավեց 3-րդ տեղը՝ Ռոնալդուից և Մեսսիից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը