Բաժիններ՝

Տարերային աղետները 306 մլրդ դոլարի չափով ռեկորդային վնաս են հասցրել ԱՄՆ-ին

Տարերային աղետները, այդ թվում՝ «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» ավերիչ փոթորիկները եւ անտառային հրդեհները, 2017 թվականին 306 մլրդ դոլարի չափով ռեկորդային վնաս են հասցրել ԱՄՆ-ին:

Այդ մասին ասված է Օվկիանոսների եւ մթնոլորտի դիտարկման ազգային վարչության կողմից հունվարի 8-ին տարածված զեկույցում: «2017 թվականին ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ տուժել է 16 տարբեր տարերային աղետներից, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրից վնասը գերազանցում է 1 մլրդ դոլարը,-ասված է փաստաթղթում:- Այդ 16 աղետներից միագումար վնասը կազմել է 306,2 մլրդ դոլար»: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2005 թվականին, երբ տարերային աղետները, այդ թվում՝ «Կատրինա» փոթորիկը, 215 մլրդ դոլարի չափով վնաս հասցրին ԱՄՆ-ին:

Ընդ որում՝ «Կատրինա»-ն մնում է խոշորագույն տարերային աղետը, որից կորուստներն ԱՄՆ-ում կազմել են 161 մլրդ դոլար: Ինչպես նշում է վարչությունը, 2017 թվականը երրորդ տեղն է գրավել ԱՄՆ-ում ամենատաք տարիների թվում՝ առաջ թողնելով միայն 2012 եւ 2016 թվականները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս