Բաժիններ՝

Փարիզի դատախազությունը գործ է հարուցել Apple-ի դեմ iPhone-ի դիտավորյալ հնացման պատճառով. AFP

Փարիզի դատախազությունը արտադրության մեջ անբարեխիղճ պրակտիկայի կապակցությամբ հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի շուրջը ծավալված սկանդալից հետո, որը խոստովանել է, որ կանխամտածված դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքը:

Հունվարի 8-ին այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատական աղբյուրներ: Գործակալության տեղեկատվությամբ՝ գործը հարուցվել է ԱՄՆ-ի ընկերության արտադրանքի «պլանավորված հնացման» փաստով:

Հետաքննությունն սկսվել է հունվարի 5-ին եւ հանձնարարված է Մրցակցության, սպառման եւ խարդախության դեմ պայքարի հարցերի գլխավոր վարչության (DGCCRF) ստորաբաժանումներից մեկին:

Դատական վարույթն սկսվել է այն գանգատի հիման վրա, որը տրվել է «Վե՛րջ պլանավորված հնացմանը» հասարակական կազմակերպության կողմից, որն Apple-ին մեղադրել է շարժական սարքերի արտադրողականության կանխամտածված նվազեցման եւ դրանց աշխատանքի ժամկետի դիտավորյալ կրճատման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031