Բաժիններ՝

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թրամփին մեղադրել է «ԶԼՄ-ների ազատության ոտնահարման» մեջ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն ԱՄՆ-ում հայտարարել է մամուլի ազատության խախտողների մրցանակի մասին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հաղթող հայտարարելով «Համաշխարհային զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ազատության ոտնահարման բնագավառի ընդհանուր նվաճում» կատեգորիայում։

«Թրամփը հետեւողականորեն հանդես է եկել ԶԼՄ-ների դեմ եւ հրաժարվել է մամուլի ազատության հարցերը հրապարակայնորեն արծարծել այնպիսի ռեպրեսիվ ղեկավարների հետ, ինչպիսիք են ՉԺՀ-ի ղեկավար Սին Ցզինպինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Եգիպտոսի նախագահ Աս Սիսին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:

Կոմիտեն հրապարակել է նաեւ այլ անվանակարգեր, մասնավորապես, «ամենախռովկան ղեկավարը», եւ այդ կատեգորիայում հաղթող է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ «Թուրքիայի իշխանությունները բազմիցս մեղադրանքներ են ներկայացրել լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին Էրդողանին հասցրած վիրավորանքների համար»:

Իրավապաշտպաններն Էրդողանին նաեւ հաղթող են ճանաչել «ահաբեկչական օրենքների ամենասոսկալի կիրառումը մամուլի դեմ» կատեգորիայում: Կոմիտեն «ԶԼՄ-ների ամենախիստ սահմանափակումներ» կատեգորիայում ներառել է ՉԺՀ-ի եւ Ռուսաստանի ղեկավարներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս