Ըմբշամարտի ֆեդերացիայում կրկին ղեկավար կազմի փոփոխություններ են տեղի ունեցել
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմում կրկին փոփոխություններ են եղել:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին փոխարինել է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը:
Գալուստյանը 2014 թվականից զբաղեցնում է նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը։