Գոմելի կրկեսում օդային մարմնամարզուհու անկումը հայտնվել է տեսահոլովակում
Գոմելի կրկեսում Մոսկվայի կրկեսախմբից օդային մարմնամարզուհին վայր է ընկել մարզագործիքից ակրոբատական հնարք կատարելիս: Միջադեպի տեսագրությունը հրապարակված է Համացանցում։
Sputnik Բելառուսի տեղեկատվությամբ՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունվարի 5-ին Ալիշեր Ալիմեւի կոլեկտիվի ելույթի ժամանակ: Ազդագրում հայտարարված էր, որ «մարմնամարզիկները ֆենոմենալ հնարքներ կկատարեն ինըհարկանի շենքի բարձրության վրա»: Ճշտվում է, որ կրկեսի 20-ամյա դերասանուհին ընկել է ապահովացանցից դուրս՝ կրկեսաբեմ:
Նրան հոսպիտալացրել են գլխի վնասվածքով: Այժմ աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը բնորոշում են որպես ծանր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: