
Վանաձորում հրկիզել են Ղազախստանից ժամանած քաղաքացու Chevrolet-ը. shamshyan.com

Հունվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 19 շենքի բակում հրկիզել են կայանված վիճակում գտնվող Chevrolet մակնիշի KZ 968 DRA 06 Ղազախստանի Հանրապետության հաշվառման համարանիշի ավտոմեքենան, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Հրկիզման հետևանքով կոտրվել է ավտոմեքենայի հետևի հողմապակին: Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է հունվարի 4-ի ժամը 18:00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում:
Մանրամասներն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: