
Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկը հունվարի 10-ին կվիրահատվի. news.am

Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը առողջական վիճակում դրական փոփոխություն կա:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը` նշելով, որ Նարեկն այս պահին տանն է շարունակում բուժումները:
«Աչքի մեջ անընդհատ դեղ եմ կաթեցնում ու զգում եմ բավական դրական տեղաշարժ կա, աչքը ահագին բացվել է, եթե ամեն ինչ նորմալ լինի հունվարի 10-ին կվիրահատեն աչքը: Մնացած վերքերն էլ քիչ-քիչ լավանում են: Մեր միակ մտահոգությունը հիմա աչքի տեսողությունը վերականգնելն է»,-ասել է տիկին Սեդան:
Տիկին Սեդան պատմել է, որ Նարեկը անընդհատ հարցեր է տալիս իր ընկերների վիճակից, իրենք էլ դեռ ճշմարտությունը չեն ասում. մտածում են հոգեպես ծանր վիճակի մեջ կգցեն որդուն:
«Նարեկս հիմա չգիտի էլ, որ իր մի աչքը հեռացրել են, նախորդ անգամ հորեղբոր տղայից էր հարցրել, բայց դեռ չենք կարողանում ասել, որ մի աչքը հեռացրել են»,-ասել է տիկին Սեդան:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: