Հարություն Հարությունյանը վթարից 2 օր անց հիվանդանոցում մահացել է
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Հարություն Հարությունյանը և հայտնել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Հ. Հարությունյանը վնասվածքը ստացել է դեկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 122/10 հասցեի դիմաց գտնվող հյուրանոցային համալիրի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 10.40-ին, Հարություն Հարությունյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: