Սերժ Սարգսյանը ԱԺ մի խումբ պատգամավորների պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար երկրի ղեկավարի հրամանագրերով պարգևատրվել են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Աղվան Վարդանյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վարդան Բստանջյանը, Արաիկ Հովհաննիսյանը:

ՀՀ Նախագահի հրամանագրով Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Երախտագիտության մեդալով է պարգևատրվել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Երախտագիտության մեդալի են արժանացել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

Տեսանյութեր

Լրահոս