![](/banners/BeFunky-design.jpg)
Տիգրան Մուկուչյանը և Արթուր Դավթյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/hramanagir_640x420.jpg)
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հրամանագրերում նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազին պարգևը շնորհվել է օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, իսկ ԿԸՀ նախագահին՝ Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար: