Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի հաջորդ տարվա ծրագրերի մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան գալիք տարում ակտիվացնելու է իր ջանքերը ահաբեկիչներից ազատագրված շրջաններում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը:

«Հաջորդ տարի մենք ավելի շատ ջանքեր կգործադրենք ԻՊ-ից ազատագրված տարածքները կայունացնելու ուղղությամբ »,- ասել է Բրեթ Մակգերկը:

Նա նշել է, որ Սիրիայում մարտերը դեռ շարունակվում են, և ակնկալվում է, որ ԻՊ-ի դեմ պայքարի գործողությունները կշարունակվեն 2018 թվականի առաջին եռամսյակում:

«ԱՄՆ-ն պատրաստ է մնալ Սիրիայում մինչև այն պահը, երբ համոզված լինի, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտության է մատնվել»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս