Կախարդական աղցան «Ամանորյա ժամացույց». 12 ամիս, 12 ժամ, 12 շերտ
Ամանորյա աղցան 2018թ. Նոր տարվա համար:
Բաղադրիչներ
1. Սելդի փափկամիս – 200 գ
2. Կարտոֆիլ – 400 գ
3. Բազուկ – 400 գ
4. Գազար – 300 գ
5. Մարինացված վարունգ – 250 գ
6. Թթվաշ խնձոր – 250 գ
7. Հապալաս – 2-3 ճ/գ
8. Սոխ – 50 գ
9. Մաղադանոս և սամիթ – 1 փունջ
10. Հավի ձու – 3 հատ
11. Լորի ձու – 6 հատ
12. Պինդ պանիր – 150 գ
13. Մայոնեզ -300 գ
14. Քացախ (9 տոկոսանոց) – 3 ճ/գ
15. Շաքարավազ – 0.5 թ/գ
16. Աղ և համեմունք՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Եփել կարոտֆիլը, բազուկը և գազարը: Սառեցնել, հետո մաքրել կեղևը:
2. Եփել ձվերը և կեղևազրկել:
3. Կիսալուսնաձև շերտատել սոխը:
4. Ոչ մեծ թասի մեջ լցնել քացախը, ավելացնել շաքարավազը և խառնել: Այդ խառնուրդի մեջ դնել շերտատած սոխը և թողնել մարինացվի մոտ 5 րոպե:
5. Խորանարդաձև շերտատել սելդը:
6. Առանձին թասի մեջ խոշոր քերիչով անցկացնել կարտոֆիլը, բազուկը և գազարը: Մեկ հատ գազար պահել ձևավորման համար:
7. Առանձին թասի մեջ խոշոր քերիչով անցկացնել նաև հավի ձվերը, թթվաշ խնձորը, պինդ պանիրը:
8. Մարինացված վարունգը խորանարդաձև մանր կտրատել:
9. Որպեսզի աղցանը լավ տեսք ունենա, այն պետք է ձևավորել խոհարարական օղակի մեջ:
10. Խոհարարական օղակի ներսում շերտերով շարել բաղադրիչները: Շերտերի հերթանակությունը պետք է լինի այսպիսին. սելդ, սոխ, բազուկ, մայոնեզ, մարինացված վարունգ, գազար, մայոնեզ, խնձոր, պինդ պանիր, կարտոֆիլ, մայոնեզ, հավի ձու: Ընդամենը 12 շերտ:
11. Մանր կտրատել մաղադանոսը և սամիթը:
12. Կիսել պինդ եփած լորի ձվերը:
13. Աղցանի եզրով կանաչի լցնել: Լորի ձվերով ձևավորել ժամացույցի թվատախտակը:
14. Մնացած գազարից կտրատել թվերը և սլաքները:
15. Ամբողջը զարդարել հապալասի հատիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը